Հայտնի է Կոնսերվատորիայի ուսանողների ինքնաբացարկ հայտնելու պատճառը՝ ռեկտորի ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունները: Թեկնածուները երկուսն են՝ պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, «Հովեր» երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:

Լրագրողները Սոնա Հովհաննիսյանից հետաքրրքվեցին՝ ճի՞շտ է, որ նա ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, մի քանի օր առաջ էլ ուսանողներին առաջարկել է դիմում գրել, դուրս գալ հոգաբարձուների խորհրդի կազմից, որ իր նախընտրած ուսանողներն այնտեղ տեղեր ունենան:

«Ուսանողները նախորդ խորհրդին վատ էին եկել, և բնական հարց էր ծագում, որ եթե չեն ուզում այս աշխատանքներին մասնակցել, կարող են ինքնաբացարկ հայտնել: Բայց դա ես չեմ արել, ուսանողական խորհուրդն է իր ներսում նման որոշում կայացրել»,- ասաց նա:

Հարցին՝ ուսանողների կողմից աջակցություն ունի՞, Սոնա Հովհաննիսյանն առաջարկեց դուրս նայել և տեսնել իրեն սատարելու համար հավաքված մի խումբ ուսանողներին:

Վաղարշակ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե հաղթի Սոնա Հովհաննիսյանը, կշնորհավորի նրան: «Անկախ ռեկտորի ընտրությունների ելքից՝ պատրաստ եմ առաջարկել իր համագործակցությունը՝ ինչ կարգավիճակում էլ լինեմ»,- հավելեց պրոռեկտորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան