Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժի մասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ զարգացող քաղաքներից է։ Նա ընդգծել …

