Ակտիվիստները գրավել են Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատունը. իրավապահները չեն կարողանում հեռացնել նրանց

Լուրեր

18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Բոլորը

Ակտիվիստները գրավել են Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատունը: ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցներն ու ոստիկանությունը պահանջել է լքել դիվանագիտական ներկայացուցչության տարածքը, սակայն չեն հաջողության չեն հասել՝ ձերբակալության թույլտվության բացակայության պատճառով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է CodePink ամերիկյան կանանց հակառազմական շարժման հիմնադիրներից Մեդեա Բենջամինը:

Նրա տեղեկացմամբ՝ ներկայում շենքում չորս ակտիվիստ կա: Նրանք որոշել են Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչներին՝ Կառլոս Վեկյոյի գլխավորությամբ, թույլ չտալ դեսպանատուն մտնել:

Նշենք, որ Վեկյոյին ԱՄՆ-ում Վենեսուելայի գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն: Վեկյոն Twitter-ում գրել է, որ ամերիկյան իրավապահներն ակտիվիստներից պահանջել են անհապաղ հեռանալ դեսպանատնից:

«Ոմանք դուրս եկան, իսկ ոմանք որոշեցին մնալ: Ենթադրում եմ՝ ձերբակալության թույլտվությունը շուտով կլինի, հնարավոր է՝ վաղը: Սակայն զարմանալի է այն, որ հինգ շաբաթ շարունակ, երբ ակտիվիստները Պետքարտուղարության կամքին հակառակ դեսպանատան շենքում են, ոստիկանները չկարողացան նույնիսկ բավականաչափ կազմակերպվել՝ ձերբակալության թույլտվություն ստանալու համար»,- գրել է Կառլոս Վեկյոն:

CodePink-ից էլ հայտնել են, որ ոստիկանները մտել են Վենեսուելայի դեսպանատան տարածք, զրուցել ակտիվիստների հետ, հետո հեռացել: