Նարինե Թուխիկյանը` փոխնախարա՞ր. սուպերնախարարները մինչեւ 7 տեղակալ կունենան

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Կառավարության կառուցվածքի օրենսդրական փոփոխություններից հետո գերատեսչությունների կուլիսներում թեժ քննարկվում է փոխնախարարական պորտֆելների հարցը:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ խոշորացված նախարարությունների սուպերնախարարները չեն ցանակնում քիչ տեղակալներով աշխատել:

Գործող փոխնախարարներն էլ իրենց հերթին են ցանկանում շարունակել պաշտոնավարել:

Նախնական որոշում է եղել, որ սկզբնական շրջանում բոլոր փոխնախարարների տեղերը պահպանվելու են: Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ փոխնախարարների թվի կրճատումը լինելու է ժամանակի ընթացքում՝ աշխատանքների բաժանման արդյունքում:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն էլ Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ որոշում կա ունենալ մշակույթի գծով երկու փոխնախարար:

«Երկու փոխնախարար է լինելու: Կարծեմ խնդիրը հետեւյալ կերպ է դրված․ մեկ փոխնախարար լինի, թե՞ երկու, նույն ոլորտում: Հավանաբար երկու կլինի, որովհետեւ մինչեւ հիմա այդպես  գիտենք, որ երկուսն են լինելու»,- ասաց նա:

Նազենի Ղարիբյանից զատ մշակույթի փոխնախարարներ են նաեւ Տիգրան Գալստյանը եւ Վահե Բուդումյանը: Ի դեպ, Բուդումյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ վարչապետի որոշմամաբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Factor.am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Նազենի Ղարիբյանն ու Տիգրան Գալստյանը թեժ պայքար են տանում փոխնախարարի պաշտոնների համար: Ի դեպ, Տիգրան Գալստյանը նաեւ ՔՊ-ական է, առաջադրվել է կուսակցության վարչության անդամի թեկնածու: Նազենի Ղարիբյանից հետաքրրքվեցինք, թե ի՞նչ պայքար է ընթանում իր եւ Տիգրան Գալստյանի միջեւ:

«Ես ընդհանրապես չեմ պայքարում որեւէ բանի համար, ես ուղղակի աշխատում եմ: Եթե նման աղմուկներ կան, այդ հավանաբար Տիգրան Գալստյանն է պայքարում, ես չեմ պայքարում պաշտոնի համար»,- նշեց նա:

Կառավարությունից Factor.am-ի աղբյուրները տեղեկացրեցին, որ մշակույթի փոխնախարարի պաշտոնի համար քննարկվում է նաեւ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի թեկնածությունը:

Պատգամավորը մեզ հետ զրույցում տեղեկությունը չհերքեց: Factor.am-ի հարցին ի պատասխան նա ասաց․ «Կա խոսակցություն, բայց ոչ մի կոնկրետ բան չկա: Հստակ, վերջնական որոշում չկա: Եկեք ես հիմա ոչ մի բան չասեմ, շատ քիչ օրեր են մնացել, պարզ կլինի»:

Ազգային ժողովի կողմից ընդունված կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների օրենսդրական փաթեթն այսօր ուղարկվել է երկրի  նախագահին՝ վավերացման: Այս ընթացքում սուպերնախարարները որոշելու են, թե քանի փոխնախարար են ունենալու: Մեզ կառավարությունից մասնավոր զրույցներում տեղեկացրեցին, որ փոխնախարարների թիվը կարող է հասնել 6-7-ի:

Նախնական տեղեկություններով՝ ամենաշատ փոխնախարարներն ունենալու են Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը եւ Արայիկ Հարությունյանի ղեկավարած
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղակալների թեկնածուներ ունի, բայց երկու շաբաթից նոր պարզ կդառնա, թե ովքեր են:

Մեր տեղեկություններով` սպորտի գծով փոխնախարարը լինելու է Գեւորգ Լոռեցյանը: Նա այս պահին էլ սպորտի փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում:

Տնտեսական զարգացաման եւ ներդրումների նախարարության ու գյուղատնտեսության նախարարության միավորմամբ ձեւավորվում է Էկոնոմիկայի նախարարություն: Գյուղատնտեսության ոլորտը համակարգելու է Արտակ Քամալյանը: Նա այս պահին զբաղեցում է գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը:

Կառավարությունում նախանական որոշում կա ազատվել ԲՀԿ-ական կադրերից: Խոսքը, մասնավորապես, սպորտի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի եւ տրանսպորտի փոխնախարար Արմեն Արզումանյանի մասին է:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 8-ին ձայների 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Օրենսդրական փոփոխություններին դեմ քվեարկեցին «Բարգաված Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Նշենք, որ այս փոփոխությունով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Նարեկ Կիրակոսյան