Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի պարտությունը Բոսնիա-Հերցեգովինայի հետ դիմակայությունում, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում, հաղորդում է NEWS.am Sport-ի թղթակիցը Սարաեւոյից։ «Կարծում եմ՝ 1:0 հաշվի ժամանակ գոլը պակասեց, մոտ էինք գոլ խփելուն, բայց չստացվեց, հակառակ էֆեկտը եղավ, երկրորդ գոլը բաց թողեցինք, որը խաղում ինչ-որ չափով վերջակետ …

