«Թուրքիան S-400 համակարգերի հարցում հետքայլ է անում». Bild

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Գերմանական «Bild» պարբերականի հոդվածում պնդում է արվել որ Թուրքիան հետաձգելու է ռուսական S-400 համակարգերի գնման գործընթացը: Թերթը, հղում անելով մի անանուն թուրք բարձրաստիճան դիվանագետի, գրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիային չեն մատակարարվի հուլիս ամսին, ինչպես ավելի վաղը հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Դիվանագետը նշել է, որ մատակարարման՝ անորոշ ժամանակով հետաձգման պատճառը Թուրքիայի տնտեսության մեջ առկա ճգնաժամն է, որն ավելի է խորանում Էրդողանի վարած ագրեսիվ արտաքին քաղաքականության հետևանքով. գրում է ermenihaber-ը:

«Մատակարարումը կհանգեցնի Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառմանը, ինչն էլ թուրքական լիրայի ներկա արժեզրկման պայմաններում կարող է հանգեցնել երկրի տնտեսության քայքայման»,- գրում է թերթը՝ մեջբերելով անունը հայտնելչցանկացած թուրք դիվանագետի խոսքերը:

Այդ պնդումները, սակայն, հերքել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

Վերջինս «Bild»-ի խմբագրին ուղղված իր tweet-ում մասնավորապես գրել է. «Հարգելի Ջուլիան Ձեր աղբյուրները սխալվում են: S-400-ների գնման պայմանագիրն արդեն իրագործված է»:

Նշենք, որ ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման թեման ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել:

ԱՄՆ-ն անցանկալի է համարում Թուրքիայի կողմից ռուսական համակարգերի գնումը՝ Անկարային հորդորելով հրաժարվել այդ գործարքից: ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ գործարքից չհրաժարվելու դեպքում Անկարան կարող է հայտնվել Վաշինգտոնի պատժամիջոցների թիրախում, որոնք կարող են արտահայտվել ընդհուպ մինչև ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելով:

Թուրքիան էլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով քանիցս հայտարարել է, որ գործարքն արդեն կայացած է և իրենք ոչ մի դեպքում չեն պատրաստվում հրաժարվել դրանից: