Քոչարյանի պաշտպանները միջնորդել են Գագիկ Հարությունյանին, Սամվել Մայրապետյանին և Միքայել Հարությունյանին որպես վկա հրավիրել դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի գործով  դատական նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործը քննող դատավորին նախազգուշացում հայտարարելով փաստել է, որ տվյալ դատավորը Ռ․ Քոչարյանի գործի հետ կապված ընթացակարգերում օրենք է խախտել՝ ի վնաս Ռ․ Քոչարյանի։

«Մենք հիմա պետք է քննարկենք արդյոք այս հիմքով  ևս միջնորդություն չպե՞տք է ներկայացնենք դատավորին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Ալումյանը՝ շեշտելով, որ գործի շրջանակում կան ակնհայտ հիմքեր, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։

Պաշտպանը նշեց, որ ներկայացրել են միջնորդություններ, թե որ վկաները պետք է ներկայանան դարտարան, ինչպես նաև միջնորդել են քրգործը մեղադրյալին վերադարձնելու համար։

Հարցին՝ արդյոք պաշտպանների կազմած վկաների ցուցակում առկա՞ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, Հայկ Ալումյանն ասաց, որ ոչ, սակայն չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում կարող են նման միջնորդություն ներկայացնել ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նաև Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու համար։ «Այս պահին մենք ունենք տասը հոգանոց ցուցակ։ Մեր ցուցակի մեջ կան Սամվել Մայրապետյանի և Միքայել Հարությունյանի անունները, իսկ մեղադրող կողմը ներկայացրել է վկաների 800  հոգանոց ցուցակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։