Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությանը, որ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևը փոխվում է «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» բանաձևով: Բաքուն սա «ագրեսորական» և «նվաճողական» են որակել: «Հայաստանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը, որը հնչել է Վիեննայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից անմիջապես հետո, …

