Պետք է շատ արագ գնալ սահմանադրական փոփոխությունների, մնացածը կիսաքայլեր են. Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

– Պարո՛ն Հարությունյան, որքանո՞վ էր արդարացված և իրավաչափ դատարանների մուտքերը փակելու այսօրվա ակցիան:

– Ես լսեցի վարչապետի այսօրվա ելույթը և կարծում եմ, որ առանց դատարանների մուտքերը փակելու էլ՝ այդ ելույթն իր ազդեցությունը կունենար: Բայց մարդիկ որոշել են այդ ճանապարհով, իրենց խնդիրն է, թեև կարելի էր առանց մուտքերը փակելու էլ հասնել նույն արդյունքի:

– Սահմանադրության կամ օրենքի խախտում կա՞ր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մեջ:

– Սահմանադրության  հետ կապված, իհարկե, ոչ, բայց եթե շատ ծայրահեղացնենք, կարող ենք ինչ-որ օրենքների խախտումներ գտնել: Սակայն մեր արդարադատության որակը շատ ավելի վտանգավոր է և շատ ավելի դեմ է օրենքին, մեր դատավորները շատ ավելի սահմանադրախախտ են և օրինախախտ, քան այն, ինչ տեղի ունեցավ: Այսինքն՝ եթե համեմատության մեջ նայենք, համեմատության եզրեր անգամ չկան:

– Հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր դատարանների մուտքերը փակելու կոչեր արել, կարո՞ղ ենք այն համարել ճնշում դատական համակարգի վրա: Նման մեկնաբանություններ են հնչում:

– Դատական համակարգը, եթե լիներ իրոք դատական համակարգ, այնպիսին, որը պետք է ծառայեր արդարադատությանը, այդ ժամանակ, իհարկե, նման ձևակերպումներով մեղադրանքներ կարելի էր հնչեցնել, և ես ինքս էլ կհնչեցնեի: Բայց քանի որ երկար տարիներ ՀՀ-ում դատարաններն արդարադատությանը չեն ծառայել, ծառայել են քրեաօլիգարխիկ համակարգին, երկրի իշխանության քաղաքական շահերին, ծառայել են առանձին կալվածատերերի և տեղական բդեշխների, ապա այս դեպքում խոսել արդարադատությանը խոչընդոտելու մասին, սխալ է, որովհետև արդարադատություն, որպես այդպիսին, չկա: Մենք մինչև այսօր արդարադատություն չենք ունեցել, իսկ չունեցած բանին խոչընդոտել հնարավոր չէր: Այլ խնդիր է, որ, կրկնվեմ, կարելի էր առանց դատարանների մուտքը փակելու ունենալ այն ելույթը, որը ունեցավ, և դա իր ազդեցությունը կունենար:

– Ի՞նչ ազդեցություն կունենար:

– Այս ելույթը պետք է տեղի ունենար ուղիղ մեկ տարի առաջ՝ անցած տարվա մայիսին, հունիսին կամ հուլիսին, բայց ոչ ավելի ուշ, քան օգոստոսին: Բացատրությունը տվեց վարչապետը, թե ինչու այն ժամանակ չդիմեց այն քայլերին, որին հիմա է փորձում դիմել կամ ցանկություն ունի դիմելու: Նույնիսկ դրանց մեջ միամիտ բացատրություններ էլ կային, որ հույս ուներ՝ դատավորները իրենք կինքնամաքրվեն, իրենք կհեռանան: Բոլորն էլ իրավունք ունեն ինչ-որ խնդիրներում միամիտ լինելու, անգամ սխալվելու: Նույնիսկ այսօրվա ելույթից հետո, չեմ կարծում, որ դատավորները կինքնամաքրվեն, դիմումներ կգրեն և կհեռանան: Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք հեռանան:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ նաև ասաց, որ Հայաստանի դատական համակարգում պետք է վիրահատական գործընթացներ իրականացվեն, որ դատավորների նկատմամբ պետք է «վեթթինգ» իրականացվի: Սա անհրաժե՞շտ քայլ է և արդյո՞ք չի կարող նաև վտանգավոր լինել:

– Ո՛չ, դա պարտադիր քայլ է: Դատավորը պետք է լինի հասարակության մեջ ամենաճանաչված և ամենահարգված մարդկանցից մեկը: Շրջանային կամ տեղական դատավորներին պետք է դեմքով ճանաչեն՝ որպես օրինականության տիպար, որպես անաչառության տիպար, ազնիվ մարդ, որն իրավունք ունի վճիռներ կայացնելու այլ մարդկանց նկատմամբ: Նա պետք է բաց լինի հասարակության համար, ոչ միայն նա, այլև նա ընտանիքը, շրջապատը: Հակառակ դեպքում՝ մենք չենք կարող ունենալ իրոք ազնիվ, անաչառ դատավորներ: Դատավորի որակից է կախված դատարանի որակը: Իսկ մեր դատավորների մեծ մասը մարդիկ են, որոնք դատավոր լինելու իրավունք չպետք է ունենային երբևէ:

– Վարչապետի կոչին ընդառաջ այսօր անցկացված ակցիան ի՞նչ արձագանք կարող է ունենալ միջազգային հանրության կողմից: Կարծիքներ են հնչում, որ արձագանքը վատ է լինելու:

– Այո՛, կարող է, որովհետև աշխարհը, հատկապես՝ եվրոպացիները, երբ ասում են դատարան, հասկանում են այն դատարանը, որ իրենք են ճանաչում: Իրենք չեն ճանաչում մեր դատարանը, չգիտեն՝ ինչ որակի դատարաններ մենք ունենք: Իրականում մենք չունենք դատարան, մենք ունենք գրասենյակներ, որտեղ մարդկանց ճակատագրեր են վճռվել տարիներ շարունակ: Չի բացառվում, որ եվրոպական համապատասխան կառույցներ քննադատեն, բայց դա ժամանակավոր բան է լինելու և շատ մեծ ազդեցություն չի ունենալու, որովհետև նրանց կբացատրվի և, կարծում եմ, նրանք արագ կհասկանան, որ այդ, այսպես կոչված, վիրահատական միջամտությունը ստիպված պետք է տեղի ունենա: Անցած տարվա մայիսին, երբ դեպքերը զարգանում էին, ես կարծում էի, որ ՀՀ նոր իշխանությունները, վարչապետը հանդես կգան սահմանադրական փոփոխությունների առաջարկով, որոնք, իմ պատկերացմամբ, պետք է շատ արագ կատարվեին: Եվ դա, ըստ էության, հնարավորություն պետք է ընձեռեր, լծակներ պետք է տար իշխանություններին՝ մաքրել դատական համակարգը, մյուս համակարգերը՝ նույնպես: Նոր իշխանությունները չգնացին այդ ճանապարհով, որոշեցին մնալ հին Սահմանադրության համատեքստում, սակայն այդ համատեքստում հնարավոր չէր լինելու, և կյանքն էլ դա ցույց տվեց, ձերբազատվել անցյալից:

– Վարչապետն այսօր նաև ասաց, որ քննարկել են անկախ դատական համակարգ ունենալու հարցը և որոշել են, թե ինչ քայլեր պետք է անեն, բայց չբացահայտեց՝ ինչի մասին է խոսքը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է արվի:

– Ես կարծում եմ՝ պետք է գնալ սահմանադրական փոփոխության ճանապարհով, և կարծում եմ՝ դա պետք է լինի շատ արագ, օրերի, շաբաթների, ամիսների ընթացքում կարելի է կազմակերպել այդ փոփոխությունները և անել: Այլ ճանապարհները կիսաքայլեր են լինելու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան