Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, որը այսօր պատուհանից դատարան մուտք գործելու անհաջող փորձ էր կատարել, Factor.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել՝ արդյոք դիմում գրելո՞ւ է վարչապետի այսօրվա հորդորից հետո, թե՝ ոչ։

«Սասնա ծռեր» խմբի անդամներից 18-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեր հարցը լսելուց հետո ասաց՝ «հիվանդանոցում եմ, հետո զանգեք»։

2018թ. օգոստոսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանն էլ մեզ փոխանցեց, որ ինքը շարունակելու է իր աշխատանքը, իսկ վարչապետի կոչի մասին ասաց․ «Ես անհեթեթ առաջարկներ, չգիտեմ էլ առաջարկ ասեմ, ուլտիմատում ասեմ, չեմ քննարկում և ուշադրություն էլ չեմ դարձնում։ Շարունակելու եմ իմ աշխատանքը։ Դատավորները քաղաքական գործիչներ չեն։ Ինձ համար միևնույնն է, թե ով է իշխանության, մենք արդարադատություն ենք իրականացնում։ Ինձ համար միևնույնն է՝ անձը հանցագործություն է կատարել Մարտի 1-ին, Հոկտեմբերի 27-ին, թե իմ ծննդյան օրը՝ փետրվարի 10-ին։ Կա գործ, որը քննության առնելով դատարանը որոշում է կայացնում մեղավորության կամ անմեղության մասին»։

Ազարյանը նաև հեգնեց, թե շնորհակալ է վարչապետին․ «Օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վարչապետին դատավորներին ևս մեկ ոչ աշխատանքային օր պարգևելու համար»։

Factor.am-ի հարցին, թե դատավորի կարծիքով դատական համակարգը առողջացնելու անհրաժեշտություն չունի՞, Ազարյանը պատասխանեց, որ առողջացման անհրաժեշտություն ունի, բայց ոչ այնպես, ինչպես ներկայացնում են այսօրվա օրենսդիր և գործադիր իշխանությունները․ «Այնպես չէ, որ այսօր վիճակը շատ ավելի վատ էր, քան երկու տարի առաջ»։

Ի դեպ, դատավորն ասաց, որ վարչապետի ելույթին չի հետևել: «Ես շատ ավելի լուրջ և կարևոր գործեր ունեմ»,- եզրափակեց Ազարյանը։

Լիլիթ Շաբոյան