ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը. ԿԲ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցի տրամադրումը

 ԱՄՀ‐ն հաստատել է Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ‐Բայ» տեսակի վարկայինմիջոցների (ՎՄ) տրամադրումը` շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլարի չափով:

«Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ‐ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չենպատրաստվում օգտագործել նոր ՎՄ‐ի միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարայինհաշվեկշռի հետ կապված խնդիրներ:

 ՎՄ‐ն նպատակաուղղվելու է ՀՀ տնտեսական հիմնարարների և քաղաքականությանամրապնդմանը, ինչպես նաև կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը,մասնավորապես՝ արդյունավետ կառավարմանը և գործարար միջավայրի բարելավմանը:

 Իշխանությունները շարունակում են ընթանալ կայուն հարկաբյուջետային քաղաքականությունիրականացնելու ճանապարհով՝ առաջնորդվելով ֆիսկալ կանոնով՝ միևնույն ժամանակստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանումն ապահովողպայմաններ:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին36 ամիս ժամկետով 180 մլն ՓՀԻ (Փոխառության հատուկ իրավունք) չափով վարկի տրամադրմանը(շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս):Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին)անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակայինգնահատականների հիման վրա:

Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չենպատրաստվում նոր ՎՄ-ն օգտագործել, եթե շոկերով պայմանավորված՝ չեն ծագի վճարայինհաշվեկշռի հետ կապված խնդիրներ:

Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի,ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվողքաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումներիարդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես կառավարման և գործարար միջավայրիբարելավմանը:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և Նախագահիպաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական ևֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համարկառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացելէ, իսկ պետական պարտքը սկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնումէ կայուն, իսկ միջազգային պահուստները գնահատվում են համարժեք: Այնուամենայնիվ,բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված ևընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարարմիջավայրը և կառավարումը, ինչպես նաև հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ուգործազրկությունը նվազեցնելու համար:Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն ևներառական տնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերից ապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալկանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միևնույն ժամանակստեղծելով ենթակառուցվածքների և սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվողմիջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարությանբարելավմամբ և գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով:Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկայինքաղաքականության արդյունավետությունը կբարձրանա և գնաճը կվերադարձվի միջնաժամկետնպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաև ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալիշուկաները է՛լ ավելի զարգացնելու և ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ:Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռականիրականացումը կնպաստի կայուն և ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնելմասնավոր հատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու ևդիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավմանև աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»: