Վիտալի Բալասանյանի հետ կապ չունեցող մեքենայում արդյոք հայտնաբերվե՞լ է կասկածելի ապօրինի զենք-զինամթերքը․ Ոստիկանությունը չի հայտնում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երեկ Երևան քաղաքում Ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու կասկածանքով զննության է ենթարկել մի մեքենա, որի մեջ էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Ավելի ուշ պարզվեց, որ Վիտալի Բալասանյանն այդ խուզարկության հետ որևէ կապ չունի․ նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ընկերոջ հետ էր երթևեկում, և մեքենան իրենը չէ։

Factor.am-ը Ոստիկանության հասարակայնության  հետ կապերի վարչությունից փորձեց պարզել, իսկ արդյոք խուզարկված մեքենայի մեջ հայտնաբերվե՞լ է ապօրինի զենք-զինամթերք։

«Այս պահին հրապարակելու ենթակա որևէ տեղեկություն չունենք, բացի այն, ինչ արդեն ասվել է»,- փոխանցեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։

Իսկ ասվել է ընդամենը այն, որ խուզարկված մեքենան Վիտալի Բալասանյանի հետ կապ չունի, իսկ թե այդ խուզարկության արդյունքում ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերվել է, թե՝ ոչ, մնում է անպատաասխան։

Հիշեցնենք, որ Ոստիկանության կողմից իրականացված խուզարկության վերաբերյալ գրառում էր կատարել Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»,- նշել է Ահարոնյանը։

Աղավնի Սուքիասյան