Այսպիսի քայլերից հետո անցումային արդարադատությունը կարող է դառնալ վտանգավոր. Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով փակվել էին Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը: Արդյո՞ք ժողովուրդն իրավունք ունի ճնշում գործադրել դատարանների վրա: Այս և այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:

– Տիկի՛ն Ալավերդյան, ինչպե՞ս եք գնահատում վաղ առավոտից դատարանների մուտքերը փակելու՝ վարչապետ Փաշինյանի հորդորին:

– Ես ցավով պետք է նշեմ, որ այդ հորդորն ուղղակի հակասում է թե՛ միջազգայնորեն Հայաստանի ստանձնած պարտավորություններին, թե՛ գործող Սահմանադրությանը: Շատ կարևոր է, որ այսօր պարոն Փաշինյանն արդեն արտահայտվել է, այսինքն՝ ինքը գիտեր, որ այդ հորդորը իմ նշած իրավական նորմերին հակասում է: Ես արդեն մեկ տարի է՝ ասում եմ, որ խնդիրն այստեղ շտապողականությունն է: Եթե հավատանք վարչապետի ասածին, ապա շուտով այս ամենը կարող է մտցվել օրենսդրական կամ սահմանադրական դաշտ: Ի՞նչն է պարտադրում կամ ճնշում հենց վարչապետին. ինձ ավելի շատ հենց սա է անհանգստացնում: Արդյո՞ք վարչապետը ճնշման ներքո է, և այդ ի՞նչ ուժեր են: Երկրորդ՝ այն, որ դա ամենատարբեր ուժերի կողմից՝ և՛ ներսից, և՛ դրսից, կարող է գնահատվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ, ի՞նչը կամ ովքե՞ր են այդքան ճնշում, որովհետև դա ժողովուրդը չէր:

– Դուք վստահո՞ւմ եք դատական համակարգին:

– Ես երբևէ ամբողջությամբ չեմ վստահել, դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ մենք ունենք այն գործիքակազմը, որով կարելի է մեր դատաիրավական համակարգը դարձնել ավելի վստահելի: Դրա համար ես շատ մեծ անհանգստություն ունեմ, որ դրանք այն ուժերն են, որոնք ճնշում են և որոնք անգամ մղում են վարչապետին՝ շատ անգամ վտանգավոր քայլերի: Ինչ վերաբերում է ժողովրդին, այսօր նորից Սահմանադրության 2-րդ հոդվածը մեջբերվեց, բայց այնտեղ չի ասվում՝ ուղղակի ժողովրդի մասնակցությամբ, հակառակը՝ ավարտվում է նրանով, որ պետական և տեղական ինքնակառավարման, այսինքն՝ հանրային իշխանությունների ներկայացուցիչների միջոցով: Ես կողմ եմ, որ մեր պետությունն ու պետականությունն ուժեղանան:

– Իսկ ժողովուրդը կարո՞ղ է ճնշում գործադրել դատարանների վրա՝ հաշվի առնելով, որ դատավորների աշխատավարձը ձևավորվում է ժողովրդի հարկերի միջոցով:

– Դա շատ թույլ հիմնավորում է: Կան գործող մեխանիզմներ, և թող գործող իշխանությունը բարի լինի ու գրագետ ձևով կիրառի, օգտագործի այն ամենը, ինչ ժամանակին միջազգային հանրության կողմից համարվել է միջազգային նորմերին համապատասխանող: Ես հորդորում եմ հենց իշխանություններին՝ գործել գրագետ:

– Ձեր կարծիքով՝ վարչապետի կոչը կապ ունի՞ երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ փոխելու՝ դատարանի որոշման հետ:

– Դա այնքան ակնհայտորեն է երևում, որովհետև այսօրվա ուղերձի մեջ կար մի հատված՝ ինձ համար զարմանալի բառապաշարով, որը վերաբերում էր մեծ նրբանկատություն պահանջող Արցախ-Հայաստան, արցախցի-հայաստանցի հարաբերություններին: Եվ պետք է հստակեցնեմ, որ այդ նույն ուղերձում կային կոպտագույն խախտումներ անմեղության կանխավարկածի սկզբունքի: Ընդ որում՝ քաղաքական մեղադրանքով, այն է՝ դավաճանություն: Մեր մտապաշարը փոխելը շատ ավելի դժվար է, քան բառապաշարը: Կոչերով եմ հանդես եկել, հորդորել եմ, որ բառապաշարը համապատասխանի այն բոլոր նորմերին, որոնք պետք է վկայեն այն մասին, որ քաղաքական մշակույթը Հայաստանում փոխվում է դեպի դրականը:

– Անցումային արդարադատությունն իրավիճակից ելք համարո՞ւմ եք:

– Այսպիսի քայլերից հետո անցումային արդարադատությունը դառնում է ավելի մեծ վտանգ, որովհետև խոսում է այն մասին, որ դա կարող է դառնալ ուղղակի հաշվեհարդար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան