Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպում են դասական երաժշտության համերգ՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։ Համերգը տեղի կունենա մայիսի 21-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում: 1950թ. մայիսի 9-ին կատարվեց առաջին քայլը Եվրոպական միության ստեղծման ուղղությամբ: Այդ օրը Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը միջազգային մամուլին դիմեց հռչակագրով, ուր կոչ էր անում Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ երկրներին միավորել իրենց ածխի ու պողպատի արտադրությունը՝ որպես …

