ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշները ՀՀ-ում» գիտաժողովին։ Նախատեսված է 9 զեկույց, որոնք կլինեն կիրառական առաջարկություններ ՀՀ կառավարությանը, որոնք բխում են նրա ծրագրից։ Վարչապետն ասաց, որ գիտաժողովի նպատակն է գիտությանը ներառել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին: «Կառավարությունը պետք է չլինի մեկուսացած։ Ես մեծ ուրախությամբ եմ եկել այստեղ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

