ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը կայացվում է կոնսենսուսի հիման վրա. ԱԳՆ խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այն, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը պաշտոնավարելու է 2020 թվականի հունվարի 1-ից և այդ պաշտոնը ստանձնելու է Բելառուսի ներկայացուցիչը, կարող ենք ենթադրել, բայց ոչ պնդել, քանի որ դեռ համապատասխան որոշում չկա: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ստանիսլավ Զասի հավանական նշանակման հետ կապված հարցին:

«ՀԱՊԿ-ը ղեկավարվում է անդամ պետությունների, Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, և ներկայացնում է անդամ պետությունների շահերը: Իսկ գլխավոր քարտուղարն այդ պետություններին սպասարկող քարտուղարության վարչական ղեկավարն է, որը պատասխանատու է քարտուղարության բնականոն գործունեության, տեղում գործող մարմինների համակարգման համար: Եվ մենք գլխավոր քարտուղարի թեկնածությունը գնահատում ենք այն առումով, թե նա որքանով է կարող կառավարել գլխավոր քարտուղարությունը»,- ասաց նա:

Աննա Նաղդալյանը հավելեց, որ գլխավոր քարտուղարի նշանակման որոշումը կայացվում է անդամ պետությունների կողմից՝ միայն կոնսենսուսի հիման վրա:

Այս պահին, ըստ ԱԳՆ խոսնակի, քննարկվում են գլխավոր քարտուղարի նշանակման կարգը և իրավական հարցեր:

Նշենք, որ վաղը կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով արդեն այսօր ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Բիշքեկ կմեկնի:

Մանրամաները՝ տեսանյութում: