Բակո Սահակյանը Մարտի 1-ի 10-ը զոհերի հարազատներին ասելիք չուներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Բակո Սահակյանը նշեց, որ քննարկել են բոլոր հարցերը, որոնք, ըստ իրենց որակումների, առաջնահերթ նշանակություն ունեն:

«Ամենակարևորը, որ մենք փաստել ենք, որ խիստ անհրաժեշտ է, որ երբ ստեղծված են իրավիճակներ, որ կարծես թե, դժվարանում են քաղաքական գործիչները, հասարակական գործիչները իրենց մասնակցությունը բերելու և հաղթահարելու այս կամ այն ստեղծված իրավիճակները։ Մենք պայմանավորվել ենք բոլոր հնարավորություններն օգտագործել, այդ թվում՝ հաճախակի հանդիպումներ ունենալ, որպեսզի ստիպված չլինենք հայտնվելու այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար»,- ասաց նա և նշեց, որ հարցադրումները եղել են անկեղծ և ազնիվ, և նույն կերպ փորձել է իր մոտեցումները ներկայացնել:

Նա նաև ասաց, որ պատգամավորների հետ ամեն ինչի մասին խոսել են՝ անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացի, տնտեսության մասին: Անդրադառնալով ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ Բակո Սահակյանն ասաց, որ ցանկալի է, որ նման հանձնաժողովներում ներգրավված լինեն այնպիսի մարդիկ, ովքեր մասնագիտորեն ի վիճակի են օգնելու և չբացահայտված փաստերը բացահայտելու։

Բակո Սահակյանը նշեց, որ վարչապետը իրավասու է նման առաջարկությամբ հանդես գալու։ Factor.am-ի հարցին, որ իր երաշխավորությամբ փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, որից հետո դատարանը գործը կասեցրեց ու ուղարկեց ՍԴ, նա մարտ 1-ի զոհերի հարազատներին ի՞նչ ասելիք ունի, Բակո Սահակյանը որևէ բան չասաց։

Նարեկ Կիրակոսյան