Ես այդ լարվածության մեջ արհեստական մաս եմ տեսնում. Բակո Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ դռնփակ հանդիպման է մասնակցում: «Ընդունել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի առաջարկությունը՝ հանդիպել խմբակցության հետ, այսքանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը։ Հարցին, թե օրակարգում ի՞նչ հարցեր կան, Բակո Սահակյանն ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս Արցախում, երբ ՀՀ ԱԺ պատգամավորներն այնտեղ էին։

«Ստեփանակերտի մեր հանդիպման ժամանակ պայմանավորվել էինք, որ պարտավոր ենք խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնք մեր կողմից որակվում են որպես առաջնահերթ: Նման կարգի հանդիպումները հնարավորություն են տալիս նախանշելու հաջորդ առաջադրանքները, և գտնում եմ՝ այս ձևաչափն օգտակար է բոլոր առումներով»,- ասաց Արցախի նախագահը։

Հարցին էլ՝ այս հանդիպման միջոցով հնարավո՞ր է գոյություն ունեցող լարվածությունը թոթափել, Բակո Սահակյանն արձագանքեց. «Ես այդ լարվածության և այդ մեկնաբանությունների մեջ արհեստական մաս եմ տեսնում: Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն, իսկ եթե առաջանում են նման երևույթներ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անելու և շրջանցելու դրանք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան