ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռումինիայի Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ: «Զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Ռումինիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստան էր ժամանել նոր բացված Բուխարեստ-Երևան չվերթով: Այս …

