Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին վթարից տուժածների թվում Շվեյցարիայի քաղաքացի կա

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 22-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 2000 թ.) և «Hyundai solaris» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai solaris» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ս.-ն (ծնված 1966 թ., Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացի) և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա.Փ.-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները «Hyundai solaris» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Վ.Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ.Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից: Վերջիններս նույնպես հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: