«Հույս ունեմ կխուսափենք վհուկների որսից»․ ԱԺ-ն՝ դատական համակարգ-իշխանություն պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իմքայլական Հայկ Գևորգյանը հանրապետությունում հակահեղափոխական մեծ շարժում չի տեսնում, մի խումբ մարդիկ են դատական համակարգից, որոնք դուրս են եկել նոր իշխանության դեմ:

«Դրա ամենացցուն օրինակը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի գործողություններն են, որոնք այլ կարծիք ունենալու շանս չեն թողնում, էդպես գաղտագողի, անսպասելի, առանց կողմերին տեղեկացնելու գործն ամբողջությամբ ուղարկում է ՍԴ։ Շատ մեծ հեռատեսություն պետք չէ ունենալ, որպեսզի հասկանանք, որ սա նախօրոք պլանավորված մի քանի ատյաններում մի քանի մարդկանց հետ հստակ պլանավորված ծրագիր է եղել, որն էլ իրականացվել է»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը։

Նոր իշխանությունը այս ամենին արձագանքելու է վճռական և կոշտ, պարզապես այս անգամ ի տարբերություն հոկտեմբերի 2-ի, երբ ժողովուրդն Ազգային ժողովի վրա ճնշում գործադրեց մեկ օրում, այս անգամ դատավորների վրա ճնշում գործադրելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։ Այնուամենայնիվ, ըստ Հայկ Գևորգյանի, վհուկների որս չի լինի․ «Ես չեմ կարծում, թե դրանք վհուկներ են, դրանք ռեալ մարդիկ են ռեալ նպատակներով, ռեալ  շահագրգռություններով, ռեալ սպասելիքներով, ակնկալիքներով և պատասխանը լինելու է համարժեք»։

Պարոն Գևորգյանը չի բացառում, որ դատական իշխանության դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կրկին կարիք զգա մարդկանց հանել փողոց։

«Եթե նման կարիք զգա, ես էդ կոչին կանսամ ցանկացած դեպքում»,- վստահեցնում է իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցնում է, որ Հայաստանը իրավական պետություն է և հույս ունի, որ իշխանությունը օրենքի տառից չի շեղվի դատական համակարգի դեմ պայքարում։

«Ես հույս ունեմ, որ մեզանում կգերակայի իրավունքը և մենք խույս կտանք վհուկների որսի քաղաքականությունից»,- հույս ունի ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Այս իրավիճակում պատգամավորը զգուշացնում է, որ սիրո և համերաշխության հեղափոխության միջավայրը կարող է բոլորովին նոր իրավիճակի բախվել։

«Հետհեղափոխական բոլոր հասարակություններում առկա է շատ խիստ վտանգ, որ հնարավոր է չափազանց մեծ սերը վերածվի չափազանց մեծ ատելության, և դա մենք տեսել ենք բոլոր հեղափոխություններում»,– պարզաբանում է ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով վերջին օրերին դատավորների դեմ իշխանության մակարդակով ծավալվող պայքարին, պարոն Սիմոնյանը վարչապետին խորհուրդ է տալիս որոշումներ ընդունելիս խորհրդակցել իր իրավաբանների հետ, «կամ եթե խորհրդակցել է և իրավաբանները նրան էդպիսի կարծիք են արտահայտել, ապա արագ պետք է հրաժարվի նման իրավաբաններին իր կողքը պահելուց»։

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն իշխանություններին հիշեցնում է, որ դատական իշխանության հետ անհաղթահարելի տարաձայնությունները լուծելու համար գոյություն ունեն պետական այլ ինստիտուտներ և ոչ թե փողոց։

«Անվստահություն ունե՞նք դատարանների նկատմամբ, հանրային վստահությունը վերականգնելու համար մենք ընտրել ենք ԲԴԽ, ղեկավարներից պետք է սկսենք, անվստահություն հայտնենք էդ դատական խորհրդին, նորն ընտրենք»,- առաջարկում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Պարոն Բագրատյանը առաջարկում է միջազգային կազմակերպություններին առիթ չտալ ասելու, որ ճնշումներ են գործադրվում դատական իշխանության վրա։ Պատգամավորը համաձայն է, որ դատական համակարգը կոռումպացված է, բայց գերխնդիրը ոչ թե հներին փոխելն է, այլ բոլոր դատավորները պետք է նոր իրավիճակում աշխատել կարողանալու հրապարակային քննություն հանձնեն՝ եթե հանձնեն, պետք է շարունակեն աշխատել։

Մհեր Արշակյան