Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը կքննվի Թուրքիայի Սահմանադրական դատարան

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 22-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը կքննի Պոլսո հայոց պատրիարքի՝ ավելի քան մեկ տասնամյակ չիրականացող ընտրությունների հարցը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը  ծանր հիվանդության պատճառով 2008թ․-ից ի վիճակի չէր պաշտոնավարել։ Այդ պատճառով մեկնարկել էր Մութաֆյանին փոխարինող պատրիարքի ընտրության գործընթացը։ Սակայն 2010թ․ թուրքական պետությունը հայտարարեց, որ քանի որ պատրիարքը փաստացիորեն դեռ ողջ է, ապա նոր պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել և կարող է միայն պատրիարքի փոխանորդ ընտրվել։

Թեև ավելի վաղ նման պաշտոն գոյություն չէր ունեցել, այնուամենայնիվ, շուտով կայացան փոխանորդի ընտրությունները։ Բավական խնդրահարույց ընտրությունների արդյունքում այդ պաշտոնում ընտրվեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Երկարատև տարաձայնություններից հետո անցկացվեցին փոխանորդի նոր ընտրություններ, որոնցում Աթեշյանը պարտություն կրեց։ Սակայն Ստամբուլի նահանգապետարանը անմիջապես հայտարարեց, թե իրավական տեսակետից այդ ընտրությունները վավեր չեն։

2019թ․ մարտի 8-ին Մեսրոպ Մութաֆյանը վախճանվեց, ինչը իրավական տեսանկյունից լիովին հնարավոր դարձրեց նոր պատրիարքի ընտրությունները։ Սակայն նախորդող 11-ամյա ժամանակահատվածում պատրիարքի ընտրությունների հետ կապված մի շարք դատական որոշումներ են կայացվել, որոնք բողոքարկվել են «կրոնի և խղճի ազատության ոտնահարման» հիմնավորմամբ։

Մայիսի 22-ի դատական նիստում Սահմանադրական դատարանը կքննի հենց այդ որոշումների արդարացիությունն ու դրանց դեմ ներկայացված բողոքը։