Վանաձորի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար դիմած 3 թեկանծուներից 2-ը մրցույթին չեն ներկայացել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այս տարվա հունվարի 14-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը:

Հաջորդ իսկ օրվանից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի առաջարկով հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վահագն Մկրտչյանը:

Մայիսի 21-ին անցկացվեց կենտրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը:

Դիմել էին 3 թեկնածուներ՝ Անուշավան Նիկողոսյանը, Աշոտ Ամիրյանը և Վահագն Մկրտչյանը:

Թեև մրցույթին մասնակցելու համար համապատասխան փաստաթղթեր էին ներկայացրել բոլորը, սակայն, Լոռու մարզպետարանում անցկացված մրցույթին Անուշավան Նիկողոսյանն ու Աշոտ Ամիրյանը չեն ներկայացել:

Մրցույթին մասնակցել է միայն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը. «Իրենք ծանուցված են եղել, բայց մենք իրենցից ոչ մի տեղեկություն չունեինք, սպասեցինք, սակայն չեկան: Եվ չներկայանալու պատճառով իրենք դուրս են մնում մրցույթից»,- ասաց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել մարզպետարանի տարբեր վարչությունների 7 ներկայացուցիչներ: Մրցույթը բաղկացած է եղել մի քանի փուլից: Մխիթարյանի վստահեցմամբ՝ Մկրտչյանը հաղթահարել է նախատեսված բոլոր փուլերը.

«Առաջին հատվածում թեկնածուները պատասխանում են թեստային հարցերին: Կա 50 թեստ, որոնց պատասխաններից ելնելով, որոշվում է՝ անցնում է թեկկնածուն հաջորդ փուլ, թե ոչ: Այս պարագայում Վահագն Մկրտչյանը պատասխանել է թեստային հարցերին, անցել հաջորդ փուլ: Այդ փուլում բանավոր 5 հարցեր են, դրանից հետո զարգացման ծրագրի ներկայացումն է, այսինքն թեկնածուները ներկայացնում են նախնական 5 տարվա զարգացման պլան: Հանձնաժողովի անդամներից 7-ն էլ կողմ են քվեարկել Մկրտչյանին: Ըստ օրենքի 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետը կնշանակի տնօրենին»:

Տաթևիկ Ղազարյան