Մայիսի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի երկրների տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի հետ ձևավորված համագործակցությունը՝ ուղղված Հայաստանում գյուղական տարածքների զարգացմանը: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, …

