Ամենասարսափելին թշնամու փնտրտուքն է Արցախում. Լիլիթ Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազատության հրապարակում Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր ամբողջ ժողովուրդը փողոց դուրս եկավ՝ պայքարելու իր իրավունքների, արժանապատվության, արդար, ապահով  ու զարգացող երկրի համար, մենք նրա հետ էինք։ Նրա հետ էինք, որովհետև համոզված էինք, որ արդար է փոփոխության պահանջը: Մենք ինքներս էինք  քննադատում  երկրում տիրող քաղաքական որակներն ու տարիներ շարունակ համակարգային փոփոխությունների խնդիր դնում»,-ասաց  Գալստյանը՝ նշելով, որ  իշխանություններն ունեին մի ամբողջ տարի՝ իրականացնելու երկրի և մեզանից յուրաքանչյուրի համար այդքան ցանկալի, խորքային, բովանդակային, իսկապես հեղափոխական փոփոխություններ, սակայն հարց է առաջանում, թե ինչ ունենք այսօր:

«Սոցիալական պետությունը, սերն ու համերաշխությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունները  բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել։ Դեռ ամիսներ առաջ, երբ հրապարակ նետվեց սևերի և սպիտակների կարճամիտ պիտակավորումը, փորձեցինք այն վերագրել քաղաքական փորձի պակասին ու էյֆորիկ կարճատեսությանը։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ սա ուղղորդվող վարքագիծ է,  որը շարունակեց ունենալ իր մերժելի և դատապարտելի դրսևորումները՝ փողոցային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, իբրև սողուններ ու բորենիներ անվանարկվող հակահեղափոխականներ։ Եվ, որ ամենասարսափելին է՝ թշնամիներ ու դավադիրներ փնտրելու ագրեսիվ մոլուցքն ընդհուպ հասավ Արցախ։

Սիրելի’ երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թե դժվար է հասկանալ, գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսներից մեկն էլ տվյալ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտն է, մի՞թե դժվար է հասկանալ, որ բաժանարարներով  ջլատելով պատերազմի անհերքելի վտանգով ապրող ժողովրդին, նրա համերաշխությունը, դուք  թուլացնում  ու խոցելի եք դարձնում նրա ոգին, մարտունակությունը։ Ժողովուրդը ձեզանից այլ սպասում և ակնկալիք ուներ՝ մենք ունեինք ռեալ և անթիվ խնդիրներ և ձեզանից  տեսանելի,  շոշոփելի  լուծումներ էինք ակնկալում»,-ասաց  նա։

Մանրամասները՝ տեսանյութում: