Ո՞վ պետք է պատասխան տա, որ ապրիլյան պատերազմին մեր զինվորները չունեին զենք և փամփուշտ. Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

– Տիկի՛ն Ալեքսանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հասունացել է ժամանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմի  հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս  հուզող  մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարցերի պատասխան պետք է տա այդ հանձնաժողովը, ի՞նչ հարցեր են հանրությանը հուզում։

– Երբ ապրիլյան պատերազմը շատ անսպասելի վրա եկավ, հենց այդ օրերին մենք տեսանք շատ հարցեր: Առաջին հարցը, որ կուզեի պատասխան ունենար, թե ինչո՞ւ մեր զինվորներն ապրիլյան պատերազմի ժամանակ անպաշտպան մնացին։ Եվ հետագա հարցազրույցների ժամանակ ես լսել եմ, թե ողջ մնացած ընկերներն ինչեր էին պատմում։ Թե ինչերի են դիմել, ինչպես են ուզել դուրս գալ մահվան ճիրաններից: Ո՞վ պետք է պատասխան տա այն բանի համար, որ չունեին զենք, չունեին փամփուշտ, և որ իրենք ուղղակի մսաղացում էին: Հարյուրից ավելի զոհեր ունեցանք, դրա համար պետք է պատասխան տան։ Դա այն պատերազմը չէր, որ մարդիկ գիտակցված գնացին ու զոհվեցին։ Սա անսպասելի, անհասկանալի մի պատերազմ էր, որտեղ անմեղ զոհեր ունեցանք:

– Ինչո՞վ էր անհասկանալի:

– Այդ անսպասելիությամբ, հանկարծակիությամբ։ Դա բացարձակապես պատերազմական վիճակի հետ որևէ աղերս չուներ։ Մենք տեղյակ ենք, թե որքան են կրակում սահմանին, Ադրբեջանի ագրեսիային և ամեն ինչին տեղյակ ենք լինում, իսկ ապրիլյան պատերազմի դեպքում մենք չունեինք տեղեկություն։ Ես նաև իրավունք ունեմ կասկածելու, որ դա դիտավորյալ մի գործողություն էր, երբ զինվորները ոչինչ չէին հասցնում:

– Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք Նիկոլ Փաշինյանի՝ աշնանն արած այն հայտարարությունը, թե մեր հակահետախուզությունն այդ ժամանակ ինֆորմացիայի պակաս չի ունեցել:

– Ես կարող եմ ենթադրել, թե վարչապետն ինչ կարող է ասել, նա չի բացել փակագծերը, և ուրեմն ինչ-որ մարդիկ խանգարել են: Իհարկե՝ չեմ կարող աել, թե ովքեր, դա շատ պատասխանատու է: Եթե հակահետախուզությունն ուներ տեղեկություններ, ապա այդ իմացության պայմաններում ովքե՞ր այդպիսի իրավիճակ ստեղծեցին։

– Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, ով ի պաշտոնե պետք է ունենար պատերազմի կամ պատերազմի սկսման վերաբերյալ տեղեկություններ, նշանակվեց վարչապետի խորհրդական: ԱԺ քննիչ հանձնաժողովը պե՞տք է նրան հրավիրի բացատրություններ ստանալու համար, և նա կարո՞ղ է արժեքավոր տեղեկություններ տալ հանձնաժողովին:

– Այո՛, կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովը պետք է հրավիրի, և վստահ եմ, որ նա ասելիք կունենա: Կան նաև այլ մարդիկ, որոնք ասելիք կունենան։ Վստահ եմ, որ զինվորները, որոնք կորցրել են իրենց ընկերներին, որոնք տեսել են այդ գործողությունները, նույնպես ասելիք կունենան: Պետք է բացահայտել ու տեսնել այն պատճառները, որոնք այդքան զոհերի պատճառ դարձան: Պետք է պարզաբանվի հարցը, թե ինչու զինվորներին օգնության չեկան:

– Ձեր կարծիքով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը նախկին ու ներկա ո՞ր պաշտոնյաներին պետք է հրավիրի՝ բացատրություններ կամ տեղեկություններ ստանալու համար։

–  Կարծում եմ՝ պետք է լսել ընդհուպ մինչև պաշտպանության նախարարին։ Չէ՞ որ դա մի համակարգ է, որը հրամանների է սպասում: Իհարկե՝ չմոռանանք նաև գերագույն գլխավոր հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին։ Կարծում եմ՝ առանց նրա իմացության որևէ գործողություն չէր կարող լինել։ Եվ վստահ եմ, որ նա շատ բաների է տեղյակ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան