Վճռաբեկ դատարանն այսօր Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժ սահմանեց 2 տարի փորձաշրջան՝ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն։ Նշենք, որ 3 անչափահաս և մեկ չափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանն ավելի վաղ սահմանել էր պատիժ 5 տարի ժամկետով, սակայն Վճռաբեկ դատարանն այսօր բեկանեց այդ որոշումը։ Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության …

