Հայկ Մարությանը հանդիպել է Մարսելի քաղաքապետի տեղակալի հետ, ներկայացրել առաջնային լուծում պահանջող խնդիրները

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել փոխքաղաքապետին երկուստեք հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար: Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին՝ Երևանի քաղաքապետն առանձնացրել է այն խնդիրները, որոնք առաջնային լուծում են պահանջում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դիդիե Փարաքյանը նշել է, որ Երևանի բնակիչների շրջանում նկատում է հույսի ու դրական փոփոխությունների ալիք, ինչը, ըստ նրա, խոսում է վստահության ու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի մասին:

Տնտեսական համագործակցությունը զարգացնելու առումով կողմերն առանձնակի կարևորել են գործարար կապերի ու ներդրումային ծրագրերի ընդլայնումը: Օգտվելով առիթից, Դիդիե Փարաքյանը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնական այցով հրավիրել է Մարսել: