ՄԽ համանախագահները ներկայացրել են ԼՂ խնդրի կարգավորման առաջարկներ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30 տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերն` ԱՄՆ-ից), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ մայիսի 27-ից 30-ը  համատեղ տարածաշրջանային այց են կատարել:

Համանախագահները մայիսի 27-ին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մայիսի 30-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Երկու երկրների մայրաքաղաքներում  նախագահները խորհրդատվություն են անցկացրել՝ համապատասխանաբար Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների հետ:

Մայիսի 28-ին Արցախում համանախագահները  հանդիպում են ունեցել փաստացի իշխանությունների հետ: Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են  Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի ղեկավարի հետ:

Արցախում միջնորդները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ներկայացուցչի հետ  մարդասիրական հարցերով ճեպազրույց են ունեցել:

Այցի գլխավոր նպատակը շփման գծում և միջազգային սահմանին իրավիճակի գնահատումն, ինչպես նաև մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի և ապրիլի 15-ին՝ Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների  քննարկումներին հետևելն էր:

Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ առաջակներով են հանդես եկել՝ ներառյալ մարդասիրական և անվտանգության սկզբունքները:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում իրենց հովանու ներքո հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

Հանդիպման մանրամասները կհայտարարվեն համապատախան ժամկետներում:

Միսնկի խմբի համանախագաները խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում ունեցած կորուստների համար և կողմերին կոչ արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ իրավիճակի սրումից խուսափեու համար»:

Նելլի Մելքոնյան