Վարչապետի հրամանագրերով պաշտոնից ազատվել են Սփյուռքի նախարարի երկու տեղակալները
Քաղաքականություն
30.05.2019 | 21:25Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Սփյուռքի նախարարի տեղակալներ Բաբկեն Տեր-Գրիգորյանն ու Դավիթ Սարգսյանը:
Այս մասին ասված է վարչապետի ստորագրած որոշումների մեջ:
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, ըստ որի 17 նախարարության փոխարեն լինելու է 12 նախարարություն: