ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԱՀԿ հակակոռուպցիոն փորձագիտական խմբի անդամներին

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է «Հայաստանում
հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրի շրջանակներում
Հայաստանում գտնվող ԵԱՀԿ փորձագիտական խմբի անդամներին:

«Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ
հակակոռուպցիոն պայքարը հանրային հստակ ձևակերպվող պահանջների համատեքստում
Հայաստանում հռչակվել է որպես հիմնական առաջնահերթություններից մեկը: Եվ
չնայած քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի
ոլորտում արձանագրվել են աննախադեպ արդյունքներ, սակայն համակարգային
բարեփոխումների անհրաժեշտությունն զգալի է՝ հատկապես հակակոռուպցիոն
պայքարի կանխարգելման, վերահսկման և հանրային իրազեկման բաղադրիչների
ուժեղացման ուղղություններով:

Այս իմաստով Արթուր Դավթյանը կարևոր է համարել միջազգային կառույցների և
մասնավորապես ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության սերտ համագործակցությամբ
և փորձագետների ներգրավմամբ տարբեր երկրների կուտակած փորձի
ուսումնասիրումը՝ հատկապես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելների
ընտրության և տեղայնացման ոլորտում:

Փորձագիտական խմբի ղեկավար Անդրեյ Մունտեան նշել է, որ իրենց նպատակը
Հայաստանում սկսված հակակոռուպցիոն բարեփոխումներին փորձագիտական
աջակցության ուղղվածության հստակեցումն է և դրանից բխող առաջարկությունների
փաթեթ ներկայացնելը: Այս տեսանկյունից փորձագիտական խմբի ղեկավարը կարևոր է
համարել բարեփոխումների տեսլականի շուրջ ՀՀ դատախազության դիրքորոշումներին
ծանոթանալը՝ հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարում վերջինիս ունեցած
առանցքային դերակատարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի
կենտրոնացված և ապակենտրոնացմած մոդելային լուծումներին առնչվող հարցեր,
դրանցից յուրաքանչյուրի կոնցեպտուալ առավելություններն ու հնարավոր
թերությունները, ռիսկերը:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը թույլ
չի տա կորցնել կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահության արդեն իսկ
ձեռքբերված կապիտալը և նվազագույնի կհասցնի կոռուպցիայի դեմ պայքարի
արդյունավետությունն ու վճռականությունը սուբյեկտիվ գործոններով
պայմանավորելու ռիսկերը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ
դատախազության ներկայացուցիչների և փորձագիտական խմբի միջև ընդլայնել
համագործակցությունը ըստ անհրաժեշտության փոխադարձ հետաքրքրություն
ներկայացնող տեղեկատվության փոխանակման հարցում»,-ասված է դատախազության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: