ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցում էր մայիսյան հաղթանակների եռատոնին նվիրված «Անմահ գունդ» երթին: Այնուհետ նախագահի օրակարգում 99-ամյա վետերաններից մեկին այցելությունն էր: Արմեն Սարգսյանն Ամիրյան փողոցով անցնելիս մի քանի բառ փոխանակվեց քաղաքացիների հետ: Տարեց բնակիչներից մեկը, դիմելով նախագահին, ասաց. «Լավ եղեք, մենք Ձեզ շատ ենք սիրում»: Շնորհավորելով կնոջը՝ նախագահը պատասխանեց. «Ես էլ ձեզ եմ սիրում»: …

