Ո՞վ է ատելության խոսքի տարածման պատասխանատուն՝ իշխանությունը, թե՞ ընդդիմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Բոլորը

Ըստ «Ազատ քաղաքացի» կենտրոնի հետազոտության՝ Հայաստանում էապես մեծացել է ատելության խոսքի ծավալը՝ պայմանավորված քաղաքական զարգացումներով. «Հեղափոխությունից անմիջապես հետո տեսանք այդ վտանգը, որ Հայաստանում, ցավոք սրտի, աճել են ատելության խոսքի ծավալները։ Մարդիկ լցված ատելության խոսքի ազդեցությամբ, լցված ատելությամբ, դիմում են որոշակի գործողությունների, արդյունքում մենք ունենում ենք ֆիզիկական բռնություններ, նույնիսկ սպանության դեպքեր ենք ունենում, եթե դեմը չենք առնում, ձնագնդի էֆեկտով տենդենցն ավելանալու է»,- ասում է Հովսեփ Խուրշուդյանը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ատելության խոսքի ու քաղաքականության գրեթե նույնացումը պայմանավորված է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններով. «Երբ ամբողջ իշխանության քարոզչությունը զուտ ատելության վրա է հիմնված, և ատելության խոսք է ասում և դա անում է պետության ղեկավարը, դա արդեն հանրության մեջ ատելության մթնոլորտ է ստեղծում և այն տպավորությունը կա, որ իշխանության գաղափարախոսությունը ատելության վրա է հիմնված, որովհետև, եթե ատելությունը հանում ենք, տակը պոզիտիվ շատ քիչ բան է մնում»։

Քաղաքագետը առանձնացնում է հատկապես կառավարության ղեկավարի հանրային ելույթները։

«Եթե վերցնենք վարչապետի խոսքը․․․ դա ատելություն է հանրության մի շերտի, Արցախի նկատմամբ, ինչ-որ հանրության շերտերի նկատմամբ, զինվորականներ և այլն, խոսքեր, որոնց համար պետք է դատարանում պատասխան տալ, բայց ոչ ոք վարչապետին դատարան չի հրավիրում»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը չի կիսում հնչող տեսակետը, թե ատելության խոսք հնչում է իշխանության ամենաբարձր մակարդակով, ինչը շիկացնում է մթնոլորտը։ Հակառակը, այսօրվա իշխանությունը նախկինների պես չի հովանավորում ատելության խոսքը:

«Չեմ կարծում, որ ասֆալտին փռելը ատելության խոսք է, որովհետև ատելության խոսքը իր հիմքում պիտի ունենա հասարակության որևէ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք և որևէ բռնություն կիրառելու կոչ։ Չեմ կարծում, որ սա ուղղված էր հասարակության որևէ էթնիկ կամ կրոնական խմբին։ Դա ուղղված էր մարդկանց նեղ շրջանակի, որոնք տարիներ շարունակ թույլ են տվել հանցագործություններ, հասարակությունը հնարավոր ձևերով բռնաբարել են։ Գիտենք, որ մեր իշխանությունների գործիքակազմը միայն օրինականության սահմաններում է։ Դրանով նկատի ունեին այդ մարդկանց բերել օրինականության դաշտ»,- նշում է Գրիգոր Երիցյանը։

Այնուհանդերձ, իշխող ուժի ներկայացուցիչը նշում է, որ ատելության խոսքը սասանում է հասարակական համերաշխությունը, սակայն որպես այդպիսի խոսքի օրինակ, նա մատնանշում  է Աժ ընդդիմադիր պատգամավորների հռետորաբանությունը։

«Կառավարող ուժի ներկայացուցիչները բավականին զգայուն են իրենց խոսքի նկատմամբ։ Այնուամենայնիվ, Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք պետք է ավելի ուշադիր լինեն իրենց խոսքին։ Այս պահին նկատի ունեմ ԲՀԿ-ի պատգամավորներին, որոնց մեծ մասն իրենց թույլ է տալիս գռեհիկ, ոչ պարկեշտ արտահայտություններ, բռնության կոչեր, անգամ՝ մարդկանց վնասելու կոչեր՝ վառելու, ծեծելու, սպանելու և այլն։ Սա մեր երկրի ամենաբարձր ամբիոնից իրավունք չունի հնչելու»,- ասում է Գրիգոր Երիցյանը։

Այսօր հասարակական հարաբերությունները սրված են ավելի շատ, քան անցյալ տարիներին, արձանագրում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը օրինաչափ է համարում, որ քաղաքական լարված դրությունը արտացոլվում է նաև լրատվադաշտում։ Ըստ նրա՝ ատելության խոսքի դեմ պայքարը կարելի է հաջողել՝ այդպիսի կոչերին իրավական գնահատականի արժանացնելով։

«Միջազգային պրակտիկայում կան հետաքրքիր նախադեպեր, որոնք կարելի է կիրառել, և եթե ատելության խոսքը քրեականացնելու միտում կա, ապա շատ կարևոր է այնպիսի սահմանում գտնել դրա համար, որը համարժեք կլինի գործողությանը։ Եթե մենք քրեականացնելու խնդիր ենք դնում, ապա կարևոր է հստակեցնենք՝ խոսքը գնում է այն ատելության խոսքի մասին, որն իր մեջ ներառում է արդեն եղած քրեական պատասխանատվության ենթարկվելիք գործողություններ, ինչպիսին է ռասսայական խտրականությունը։ Եվ այստեղ պետք է դիտարկել բռնության կոչերը որպես քրեականացման ենթակա ոլորտ։ Դա լուրջ իրավաբանների գործ պետք է լինի, երբեք հապշտապ գործողություններ այստեղ չեն կարող օգտակար լինել»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Նա համոզված է, որ ատելության խոսքի տարածմանն օժանդակում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր գործիչները՝ հավասարապես։ Քաղաքական բանավեճում օգտագործվող բառապաշարը հաճախ է անցնում թույլատրելի սահմանը։ Որպես պայքարի միջոց պարտադիր են իրավական կարգավորումներն ու դատարանների աշխատանքն արդյունավետ դարձնելը, և գլխավորապես՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների զարգացումը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան