«Եթե վաղը փորձեն Արցախում խաղաղապահ ուժեր տեղադրել, ես զենք եմ վերցնելու և փորձելու եմ ամեն կերպ ոչնչացնել այդ ուժերին». Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում վերջին նշանակումներին, որով Արցախի ԱԽ պետի պաշտոնում նշանակվեց Արշավիր Ղարամյանը, իսկ ոստիկանապետ՝ Լևոն Մնացականյանը, չբացառեց, որ դա արվել է նախընտրական նպատակներով:

«Նախընտրական են նշանակումները, որ ընդդիմադիր դաշտում կտրուկ փոփոխություններ չլինեն և իրենք կարողանան հնարավորինս օգտագործել իշխանական լծակները»,- ասաց Բադասանը՝ հավելելով, որ Բակո Սահակյանն այս նշանակումներով փորձելու է ամրապնդել իր թիմը:

Փոխարենը Բադասյանը դրական գնահատեց պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում Միքայել Արզումանյանի նշանակումը: Կարծում է, որ Արզումանյանին Երևանն է նշանակել բանակում այդ պաշտոնին, ինչը ինքը ողջունում է:

Հարցին՝ Արցախում ինչպե՞ս ընդունվեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, հատկապես, որ նա կալանքից ազատվել էր Արցախի ներկա և նախկին նախագահների երաշխավորագրերով, Բադասյանը պատասխանեց, որ Արցախում վատ են ընդունվել Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորագրերը։

Նա, սակայն, դժգոհ է, որ Ռոբերտ Քոչարյանի հանցանքը «հանցափունջով» չի ներկայացվում։ «Տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է արել, որ մեր տնտեսական լծակները «Գույք պարտքի դիմաց» ծրագրով տվել է հանցավոր ճանապարհով և ատկատներ է ունեցել դրանից։ Ճիշտ է արել Ռոբերտ Քոչարյանը, որ անօրեն հարստացել է և էդ հարստությունները պետք է ինքը վայելի։ Ստացվում է` Քոչարյանը կապ չունի հանելուկային սպանությունների, Պողոս Պողոսյանի սպանության հետ ու միայն Մարտի 1-ով է մեղավոր»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ եթե մեղադրանքը միայն Մարտի 1-ով է, Քոչարյանին նորից են ազատ արձակելու:

«Քոչարյանը չասեց՝ միլիարդ չունի, ասեց՝ դուք էդ խելքով ու էդ վարվելակերպով չեք կարող գտնել։ Ավելի թափով, ավելի սկզբունքային իրավաբաններ են պետք»,- տեսակետ հայտնեց նա։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե բանակցություններում քննարկվում է  խաղաղապահների տեղակայման հարցը, թեև ՀՀ ԱԳՆ-ն սա հերքեց, իսկ Մինսկի խումբը որևէ հայտարարություն չարեց այդ առթիվ:

«Մենք երբեք չենք ընդունի խաղաղապահ ուժերի մասին հարց քննարկելը։ Եթե վաղը հանկարծ փորձեն խաղաղապահ ուժեր տեղադրել, ապա ես մեկն եմ լինելու, որ զենք եմ վերցնելու և փորձելու եմ ամեն կերպ ոչնչացնել այդ ուժերին։ Որովհետև ես դա կդիտեմ որպես իմ օջախի վրա ոտնձգություն, քանի որ այդ խաղաղապահ ուժերին ես մի անգամ տեսել եմ։ Դա եղել է սովետական զորքը՝ տեղակայված Արցախի սահմանին: Այդ խաղաղապահ ուժերն ինչ են արել մեզ, մեր անվանի երիտասարդներին, բռնել բանտարկել են Ադրբեջանի բանտերում»,- հայտարարեց նա՝ հավելելով. «Մենք մեր կաշվի վրա ենք տեսել այդ ուժերի գործունեությունը, տեսել ենք աշխարհում տաք օջախների վրա տեղակայված խաղաղապահ ուժերին։ Խաղաղապահ ուժերը միշտ մասնակից են դառնում խոշոր կոտորածների։ Մեր բանակն ամենալավ խաղաղապահն է»:

Վահան Բադասյանի խոսքով՝ Արցախում իրավիճակն անորոշ է և դրա պատասխանատուն Հայաստանի նոր իշխանությունն է, քանի որ հեղափոխությունն Արցախ չի հասել: «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սատարում է Բակո Սահակյանին»,- հայտարարեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան