Վանաձորում ամփոփվեց «Հայաստան-Ինժեներական շաբաթը»

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանաձորում ամփոփվել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումների շարքը. ծրագիրը մեկնարկել էր հունիսի 24-ին Երևանում: Այն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ:

«Այն ժամանակ չէինք մտածում, որ ֆորումը կվերածվի «Ինժեներական շաբաթի», և կունենա ոչ միայն հայաստանյան, այլ տարածաշրջանային նշանակություն: Դրա մասին են վկայում վերջին օրերին Հայաստան ժամանած մեծ թվով ինժեներական կազմակերպությունները, որոնք ցանկանում են ծանոթանալ Հայաստանի հետ: Իսկ ամենաոգևորիչն այն է, որ հայկական կազմակերպություները հանդես եկան աշխարհում ամենառաաջատար ուղղություններով՝ լավագույն և նորարարական լուծումներով: Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ ոչ միայն ստեղծել աշխատատեղեր, այլև ստեղծել «արտադրված է Հայաստանում» ինժեներական լուծումներ և տարածել ամբողջ աշխարհում»,- ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նա տեղեկացրեց, որ Կենտրոնական Եվրոպայում, Աֆրիկայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և աշխարհի այլ ծայրերում գործող մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ինժեներական ոլորտով, և պատրաստ են համագործակցության: Մի քանի ընկերության հետ էլ արդեն իսկ պայմանագրեր են կնքվել:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Օրինակ բերելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը՝ նախարարն ասաց, որ նման հեղափոխություն էլ պետք է անել ինժեներական ոլորտում, առաջին հերթին՝ փոխելով մտածողությունը. «Մենք իսկապես պետք է փոխենք մեր մտածողությունը, և իսկապես փորձենք ստեղծել այնպիսի բաներ, որոնք կփոխեն ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհը: Այդ դեպքում միայն Հայաստանը կփոխվի, կզարգանա՝ ոչ միայն քայլերով, այլև շատ ավելի մեծ քայլերով»:

Խոսելով Լոռու մարզում ինժեներական ոլորտի զարգացման մասին՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հույս հայտնեց, որ Լոռին նույնպես աչքի կընկնի ինժեներական հաջողություններով. «Չենք կարող ասել, որ այս պահին շատ բարձր դիրքերում է գտնվում մարզը, սակայն շատ կարևոր է դինամիկան: Ունեք դրական դինամիկա, և կարևոր է այն, որ այս ոլորտը շղթայական ռեակցիայով բերելու է դրական ազդեցություն նաև մյուս ոլորտների զարգացման վրա, դա անխուսափելի է: Նույն տուրիզմը, արդյունաբերությունը… ամեն ինչը կախված է հենց տեխնոլոգիական զարգացումից»:

«Հայաստան – Ինժեներական շաբաթը» համախմբել է շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։ 30 տեղական և միջազգային կազմակերպություններ ներկայացրել են իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները:

«Archidutch և ArDesk Վանաձոր» ընկերությունն առաջին անգամ է մասնակցում միջոցառմանը: Ընկերության վաճառքների գծով մենեջեր Սարգիս Հակոբջանյանն ասում է՝ թեև Վանաձորում իրենք մի քանի ամիս են գործունեություն ծավալում, սակայն այս կարճ ժամանակահատվածում կարողացել են իրենց ներդրումն ունենալ ինչպես աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ Վանաձորում ճարտարապետության զարգացման գործում:

«Իրականացնում ենք երկու ներդրումային ծրագիր: Եվ մեր միակ նպատակն է, որ Լոռին զարգացնենք, ունենանք պրոֆեսիոնալ աշխատակազմ և կարողանանաք դրսի շուկայից ստացված պատվերները կատարենք հենց Վանաձորից: Իսկ «Հայաստան-Ինժեներական շաբաթն» իր դրական ազդեցությունն է ունենում այս գործում»,- ասաց Սարգիս Հակոբջանյանը:

«Ինժեներական շաբաթվա» ընթացքում անցկացվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա նեղ մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ, ինչպես նաև փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան