ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռումբի մասին ահազանգի պատճառով Կառավարության 3-րդ մասնաշենքում աշխատակիցների տարհանում է իրականացվել, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը ստուգումներ է իրականացրել՝ ճշտելու, արդյոք ահազանգը կե՞ղծ է, թե՞ իրական։

