«Մեկ տարի է՝ իրականացվում է խելամտությունից դուրս պրոցես». Քոչարյանի աջակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հայտարարում են, որ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործն ամբողջությամբ դուրս է եկել իրավական դաշտից և գտնվում է քաղաքական տիրույթում:

«Որոշումները, դատական ակտերը կայացնում են Կառավարության շենքում: Վարչապետը պետք է հաշվի նստի իր իսկ տված խոստումների հետ»,- ասաց նախկին նախագահի աջակից Վահե Եփրիկյանը:

Դիտարկմանը, որ նախկին դատավորներն ու իրավապաշտպանները ևս բարձրաձայնում են այն մասին, որ նախկին իշխանությունների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք դատարանները ենթարկվել են քաղաքական իշխանություններին, մասնագիտությամբ փաստաբան Վահե Եփրիկյանն ասաց. «Ես չեմ ասում՝ իրավախախտումները և դատարանի ոչ անաչառ լինելը նորույթ է: Ես ասում եմ, որ դա եղել է և կլինի: Իդեալական դատական համակարգ հնարավոր չէ ունենալ: Կարող են լինել բացեր, բայց դրանք կարող են լինել լոկալ դրսևորումներ: Մենք հիմա տեսնում ենք մի գործ, որը մեկ տարի է՝ գտնվում է այս գործընթացում և մեկ տարի է՝ իրականացվում է խելամտությունից դուրս պրոցես»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան