Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը։ Մարզպետը ասուլիսում ներկայացրել է անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու խոսել տարբեր հիմնախնդիրներից։ Վերջինիս համոզմամբ՝ անօթևանությունն ու աղքատությունը շարունակում են մնալ Շիրակի մարզի առաջնային մարտահրավերները։ «Անօթևանությունը մեր մարզի ամենացավոտ խնդիրն է: Այսօր սոցիալական առումով ամենածանր դեպքերը հենց անօթևանության հետ կապ ունեն: Ես բնակիչների հետ անմիջական …

