Մենաշնորհի դեմ պայքարում պետք է անցում կատարել կարգավորիչ գործառույթի. ՄԻՊ-ի մշակած նախագծով առաջարկվում է ներդնել հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազից տեղեկացնում են, որ մշակվել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի օրենսդրության համակարգում ներդնել բիզնեսի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտ։

«Այն կապահովագրի բիզնեսին հակամենաշնորհային օրենսդրության խախտումներից և հնարավորություն կտա խուսափել տուգանքներից, մյուս կողմից՝ պետության կողմից կապահովվի երկրում գործարար միջավայրի բարելավման և զարգացմանն ուղղված հակամենաշնորհային քաղաքականության իրականացումը։

Նախագծի մշակման հիմքում դրվել են միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի ուսումնասիրության արդյունքները։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները․

  • սահմանել հակամենաշնորհային կոմպլեանսի (hակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգ) հասկացությունը,
  • սահմանել, որ հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխանության ներքին ապահովման համակարգի կազմակերպման համար տնտեսվարող սուբյեկտը կամ տնտեսվարող սուբյեկտի հետ միասին մեկ խմբի մեջ մտնող անձանց ընդունվող ներքին ակտը (ակտերը) պետք է պարունակեն՝

1) տնտեսվարող սուբյեկտի գործունեության իրականացման հետ կապված հակամենաշնորհային օրենսդրության խախտման ռիսկերի գնահատման իրականացման կարգի պահանջներ․

2) տնտեսվարող սուբյեկտի կողմից իր գործունեության հետ կապված հակամենաշնորհային օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումներ․

3) տնտեսվարող սուբյեկտի կողմից հակամենաշնորհային կոմպլեանսի կիրարկման նկատմամբ հսկողության իրականացմանն ուղղված միջոցառումներ․

4) տվյալ իրավական ակտին կամ տվյալ փաստաթղթերին (ներքին քաղաքականություն, կանոնակարգ) տնտեսվարող սուբյեկտի աշխատակիցներին ծանոթացնելու մեխանիզմ․

5) հակամենաշնորհային կոմպլեանսի կիրարկման համար պատասխանատու պաշտոնատար անձի մասին տեղեկություններ:

  • սահմանել, որ հակամենաշնորհային կոմպլեանսն արդյունավետ ներդրած կազմակերպության նկատմամբ կնվազեցվեն իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն»,- ասված է հաղորդագրությունում: