ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվել է Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ
Քաղաքականություն
09.07.2019 | 10:24ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընտրվել է Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին։
«Շնորհակալություն հայտնելով գործընկերներին վստահության համար՝ դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ ՖԴԽ ղեկավարումը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում։
Տիգրան Բալայանը վստահեցրեց գործընկերներին, որ առավելագույն ջանքերը կներդնի Հաագայում գործող միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի օգտագործումն ընդլայնելու ու ֆրանկոֆոն արժեքները խթանելու, Նիդեռլանդներում ֆրանկոֆոնիայի գաղափարները տարածելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: