Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ Այս փոփոխությամբ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն կապահովվի դիվանագետի՝ դիվանագիտական ծառայության ընթացքում և առանց ծառայության ընդհատման հանրապետության նախագահի աշխատակազմ կամ Ազգային ժողովի աշխատակազմ գործուղման, ինչպես նաև գործուղման հավասարեցված պետական պաշտոնի նշանակումների դեպքում դիվանագիտական …

