Ի՞նչ եք արել, որ այսօրվա կանաչ Սևանը չունենանք. պատգամավորն Էրիկ Գրիգորյանին խնդրեց 3 քայլ մատնանշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվել, որ «կանաչ» Սևան չունենանք:

«Դուք մեկ տարուց ավելի արդեն բնապահպանության նախարար եք, և Սևանի խնդիրը նոր չէ: Կարո՞ղ եք մատնանշել կոնկրետ երեք քայլ, որ իրականացրել եք՝ այսօրվա «կանաչ» Սևանը չունենալու համար, որովհետև այս խնդիրների բարձրացումը եղել է տարիներ շարունակ, և ակնհայտ էր, որ անհրաժեշտ են օպերատիվ քայլեր»,- հավելեց պատգամավորը:

Ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանն ասաց՝ առաջինը Սևանի ափամերձ տարածքի հետ կապված վերլուծություններն են, որոնք ամբողջությամբ իրականացվել և ուղարկվել են իրավապահ մարմիններին:

«Երկրորդը՝ տիեզերական պատկերների և դրոնների միջոցով մանրամասն ուսումնասիրվել և վեր են հանվել այն բոլոր տարածքները, որտեղ կարիք կլինի մաքրում կատարել, նաև աշխատել ենք մեր Ջրային կոմիտեի գործընկերների հետ, որպեսզի Սևանի ջրբացթողումների քանակը նվազեցվի: Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ՝ ավելի քան 20 մլն խորանարդ մետրով ավելի քիչ է վերցվում ջուր, քան անցյալ տարի է վերցվել»,- մանրամասնեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: