Վարչապետ Փաշինյանը Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

««Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սինգապուր այցը և նշել, որ բոլոր հանդիպումներն անցել են արդյունավետ, գործնական ու բարեկամական մթնոլորտում: «Մենք շահագրգռված ենք Ձեր երկրի հետ կապերի զարգացմամբ, այդ թվում քաղաքական ու տնտեսական»,- ասել է վարչապետը` ընդգծելով հատկապես գործարարների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա սեղմ ժամկետներում վավերացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին և Հայաստանում իրականացվող համակարգային փոփոխություններին` նշելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ Սինգապուրի հետ համագործակցության կարևորությունը:

Սինգապուրի խորհրդարանի խոսնակն ընդգծել է երկկողմ պատմական ու մշակութային կապերի առկայության փաստն ու ավելացրել, որ դրանք լավ հիմք են կառավարությունների ու խորհրդարանների միջև համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար:

Նիկոլ Փաշինյանը Թան Չուան-Ջինին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է: Զրուցակիցները նաև ընդգծել են միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման, ինչպես նաև խորհրդարանականների` միջազգային հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև տարբեր ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: