Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի հայտարարությամբ, տաքսիստների պահանջները չբավարարելու դեպքում, խորհրդարանի առջև բողոքի ակցիաներ կսկսվեն: Նրա խոսքով ապրիլի 18-ից անժամկետ նստացույց է նախատեսվում. գրում է aliq.ge-ն։ «Եթե այս օրերին շուտափույթ կերպով չբավարարվեն տաքսիստների պահանջները, իշխանությունը հետ չքաշի իր խտրական նորմերը՝ ներկել մեքենաները և այլ հիմարություններ, որոնց նպատակն է ինքնազբաղ մարդկանց հեռացնել շուկայից՝ միլիոնանոց բիզնեսը թողնելով …

