Դատավորները երկրորդ անգամ ընդմիջում են հայտարարել
Հասարակություն
11.07.2019 | 19:31Ինչպես արդեն տեղեկացրել էինք` շուրջ 190 դատավորներ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ժողով են հրավիրել:
Օրակարգում ԲԴԽ 10 թեկնածուների ընտրման հարցն է:
ԲԴԽ անդամ դառնալու համար Նախշուն Տավարացյանի երդմնակալության հարցը և ըստ որոշ տեղեկությունների` Վահե Գրիգորյանի նամակի քննարկումը:
Մինչ այս պահը դատավորները լսել են տասը թեկնածուների ելույթները և մասնակցել քվեարկության, որի արդյունքները դեռ հայտնի չեն:
Դատավորները մեկ ժամով կրկին ընդմիջման գնացին:
Թե երբ կավարտվի ժողովը դեռևս հայտնի չէ:
Լիլիթ Շաբոյան