Դոնալդ Տուսկը ՌԴ-ից Վրաստան չվերթների դադարեցումն անհիմն է անվանել

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների դադարեցումն անհիմն ու անարդար է։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը․ հայտնում է RT-ն:

«Դեպի Վրաստան ուղիղ չվերթները դադարեցնելու Ռուսաստանի որոշումը մի կողմից  անհամաչափ  է, մյուս կողմից՝ անարդար։ Այն ոչ մի կերպ չի հիմնավորվում։ Եվրամիությունն այս հարցում Վրաստանի հետ համամիտ է»,- ընդգծել է Տուսկը։

Նրա խոսքով՝ Եվրոպական խորհուրդը շարունակում է աջակցել «Վրաստանի տարածքային ամբողջականությանը»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ուժի մեջ է մտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը, ըստ որի՝ ժամանակավորապես դադարեցվում են դեպի Վրաստանի  չվերթները։

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ երկու երկրների միջև ավիափոխադրումների վերականգնման մասին քննարկում սկսելու համար դեռ վաղ է։

Նելլի Մելքոնյան