Սուրեն Պապիկյանն այցելել է «ՄԱԶ» գործարան. ծանոթացել է բելառուսական ավտոմոբիլների արտադրությանը

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին՝ Բելառուս կատարած աշխատանքային այցի վերջին օրը, այցելել է Մինսկի ավտոմոբիլային գործարան (МАЗ), որը հանդիսանում է ԱՊՀ տարածքում 1944թվականից գործող ամենամեծ մեքենաշինական գործարաններից մեկը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Շրջայցի ընթացքում ցուցադրվել են գործող ավտոմոբիլային արտադրանքի նմուշները, որից հետո Սուրեն Պապիկյանն այցելել է բեռնատարների հոսքագծի կայան, ծանոթացել մեքենաների մասերի հավաքման աշխատանքային գործընթացին: Ներկայացվել է գործարանի արտադրական ներուժը, բելառուսական ուղեւորափոխադրող ավտոբուսների եւ բեռնատար մեքենաների մրցակցային առավելությունները, միջազգային շուկայում պահանջարկի եւ սպառման աշխարհագրությունը: Նշվել է, որ գործունեության սկզբնական շրջանում գործարանն առավելապես մասնագիտացել է ծանր բեռնատարների արտադրության վրա, սակայն արդեն 1995թ-ից զբաղվում է նաեւ տարբեր չափերի եւ հարմարությունների ուղեւորափոխադրող մեքենաների արտադրությամբ: Գործարանում օրական արտադրվում է 30-35 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, որոնք ամբողջովին համապատասխանեցված են ավտոմոբիլային արտադրությանը ներկայացվող եվրոպական չափորոշիչներին: Քաղաքային, միջքաղաքային, տուրիստական եւ հատուկ նշանակության ավտոբուսները գործում են աշխարհի տարբեր երթուղիներում:

Նախարար Պապիկյանի առաջարկի հիման վրա փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ առեւտրային կապը եւ ուսումնասիրել գործարանի բեռնատար ու տրանսպորտային միջոցների արտադրության համար անհրաժեշտ դետալները ու մետաղական հումքը Հայաստանից Բելառուս մատակարարելու հնարավորությունը:

Այցի շրջանակներում նախարարն այցելել է նաեւ Մինսկի ավտոմոբիլային գործարանի թանգարան, որտեղ նրան ներկայացրել են գործարանի գործունեության եւ տարբեր տարիներին թողարկված ավտոմոբիլային նմուշների արդիականացման պատմությունը: