Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը կանցկացվի 2019 թվականի աշնանը Երևանում: Վեհաժողովի խորհուրդը սատարել է համապատասխան առաջարկը. գրում է ՏԱՍՍ-ը: «Ուզում եմ առաջարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստն ու Խորհրդի հերթական նիստն անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե առարկություններ չկան, որոշումն ընդունենք»,- Բիշքեկում Խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ, …

