Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Կա՛մ Դավիթի մեղքն ապացուցում եք օբյեկտիվ, լրիվ, համակողմանի քննությամբ, կա՛մ ԱԱԾ տնօրենը հրաժարական է տալիս։ Ուրիշ տարբերակ չկա»,- գրել է համայնքի ղեկավարի տեղակալը։

