Սահմանադրական դատարանի փոխարեն այդ գործառույթներով մեկ այլ ինստիտուտ կարող ենք ստեղծել. Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

– Պարո՛ն Աղազարյան, Իջևանում ստեղծված իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք։

– Իջևանում առկա իրավիճակը հետևանքն է մեկ տարի վարած քաղաքականության, որի նպատակն է եղել չեզոքացնել բոլոր ապօրինի ծառահատումները, որպեսզի չկորցնենք մեր ազգային հարստությունը։ Այս մեկ տարվա ընթացքում ստվերում գտնվող շատ մարդիկ զգացին՝ կորցնում են աստղաբաշխական գումարներ աշխատելու հնարավորությունը։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ մեր հայրենակիցներից որոշների դուրս բերեցին փողոց՝ շահարկելով այն փաստը, որ կզրկվեն աշխատանքից։ Բայց ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները ոչ միայն չեն զրկվի իրենց եկամուտներից, այլ նույնիսկ նրանց եկամուտները կարող են ավելանալ:

– Ինչպե՞ս։

– Եթե ամեն ինչ տեղի ունենա օրինականության դաշտում, ապա այդ հնարավորությունը կլինի:

– Ինչպե՞ս եք պատկերացնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

– Անտառ չպետք է կտրել, ո՞նց կարելի է անտառը վայրենու նման կտրել, ինչ է՝ ես պետք է հաց ուտեմ: Հաց ուտելու այլ տարբերակ պետք է գտնենք, իսկ այդ տարբերակը կա: Բայց, նորից եմ կրկնում, խնդիրն այս դեպքում հացին էլ չի վերաբերում։

– Անդրադառնանք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ տված հարցազրույցին, հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը «բուդկայի» նման սեփականաշնորհել են։ Իշխանությունը սահմանադրական փոփոխությունները որպես ստեղծված իրավիճակից ելք դիտարկո՞ւմ է:

– Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ես քաղաքական եմ համարում, որովհետև Հրայր Թովմասյանն ու ՍԴ ևս մի քանի անդամներ հին քաղաքական թիմից են: Երբ ժողովուրդը մերժեց Սերժ Սարգսյանին, չէր մերժում անձին, ինքը մերժում էր թիմին: Հրայր Թովմասյանն էլ այդ իշխանության անդամ է, շատ հարցերի ճարտարապետը: Ինքը պետք է հրաժարական տա: Չի տալիս՝ այլ ճանապարհներ կան:

– Ի՞նչ ճանապարհներ:

– Երեք-չորս ամսվա ընթացքում սահմանադրական փոփոխություններ անել, որի արդյունքում Հրայր Թովմասյանն այլևս այդ դիրքում չի լինի։ Սահմանադրական դատարանի փոխարեն այդ գործառույթներով մեկ այլ ինստիտուտ կարող ենք ստեղծել՝ նույն գործառույթներով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան